▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարության կազմը ձևավորվում է նրանցով, ովքեր քայլել են Նիկոլի հետ. Անահիտ Բախշյան

 

«Այսօր Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմը մեծավմասամբ ձևավորվում է միայն կուսակցական պատկանելիության սկզբունքով կամ նրանցով, ովքեր քայլել են Նիկոլի հետ՝ անկախ պրոֆեսիոնալ մակարդակից»,- իր ֆբ-յան էջում գրառել է Երևանի «ԵԼՔ» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

«Նիկոլ Փաշինյան գրողն իր «Երկրի հակառակ երեսը» գրքի «Հեղափոխականի մահը» գլխում տալիս է իսկական հեղափոխականի բանաձևը՝ «հեղափոխության առաջնորդի համար բարձրագույն խնդիր պիտի լինի, գերնպատակ՝ երբեք չդառնալ այնպիսին, ինչի դեմ պայքարում է հեղափոխությունը:» Ինչպես նաև նա վստահեցնում է. «իսկական հեղափոխականը պետք է նմանվի Աստվածային ցասումի, որ գալիս է անսպասելի և հեռանում անսպասելի»: 

 

Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, իր թիմակիցների հետ մեր ժողովուրդը պայքարեց իշխանության կուսակցականացված համակարգի դեմ, սակայն այսօր Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմը մեծավմասամբ ձևավորվում է միայն կուսակցական պատկանելիության սկզբունքով կամ նրանցով, ովքեր քայլել են Նիկոլի հետ՝ անկախ պրոֆեսիոնալ մակարդակից: Առկա է անհանդուրժող վերաբերմունք ցանկացած քննադատության նկատմամբ, որն անընդունելի է ու հիշեցնում է նախորդներին»,- գրել է նա:

Կարդացեք նաև՝ Նիկոլ ջան, օրհնվի էն սհաթը, որ 43 տարի առաջ որպես հեղափոխական առաջնորդ ծնվեցի

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more