|
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կառավարության հերթական ազգադավ և անմիտ որոշումը․ փակվում է ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը Անտեսելով ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողների, նրանց ծնողների, ապագա դիմորդների, Եղեգնաձոր համայնքի ավագանու, ՀՀ Վայոց ձորի մարզպետի, Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորների կարծիքը, անհաղորդ մնալով բազմաթիվ հանրային և մասնավոր քննարկումների ժամանակ ներկայացված հիմնավոր տեսակետներն ու առաջարկությունները և հիմնվելով ՀՊՏՀ ղեկավար կազմի մի քանի հոգու սեփական ձախողումներն ու թերացումները իբրև «հիմնավորումներ» ներկայացնող մարդկանց կարծիքի վրա՝ ՀՀ կառավարությունը 2022 թվականի ապրիլի 7-ին որոշում կայացրեց 2022-2023 թվականների ուսումնական տարում անվճար տեղեր չհատկացնել ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղին՝ դրանով իսկ սկսելով մասնաճյուղը փակելու գործընթացը։ Արցախը, Սյունիքը, և Վայոց ձորը թշնամուն հանձնելու մտադրություն ունեցող իշխանությունները, հավանաբար, մտածում են, որ այդ տարածաշրջանների տնտեսական, սոցիալական, կրթական և այլ հարցերով այլևս պետք է զբաղվի Ադրբեջանի կառավարությունը»: |
«Կառավարության հերթական ազգադավ և անմիտ որոշումը». Էդգար Ղազարյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more



