2013 թվականի սեպտեմբերի 1-ից Երևան քաղաքում կիրառվում է կանգառն արգելված վայրերում կայանած և երթևեկության այլ մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող տրանսպորտային միջոցների տարհանում (էվակուացիա): Մասնավորապես. տարհանվելու են կանգառն արգելող ճանապարհային նշանի և տարհանման մասին նախազգուշացնող ցուցանակի ազդման գոտում կայանած տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն տրանսպորտային միջոցները, որոնք կայանված են կանգառն արգելված վայրերում (օրինակ՝ երթևեկելի երկրորդ գոտում կամ մայթերի վրա) և խոչընդոտում են երթևեկության այլ մասնակիցների երթևեկությանը: Նման իրավախախտման համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124-րդ հոդվածի 23-րդ մասով նախատեսված է տուգանք՝ 40.000 (քառասուն հազար) դրամի չափով:
Կանգառն արգելված վայրերում կայանած տրանսպորտային միջոցները կտարհանվեն
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


