▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանանց միամսյակի շրջանակում այցելեցի և շնորհավորեցի մեր աշխատասեր կանանց․ Գագիկ Ծառուկյան

Կանանց միամսյակի շրջանակում այցելեցի և շնորհավորեցի մեր աշխատասեր կանանց։

Գրել է Գագիկ Ծառուկյանը իր ֆեյսբուքի էջում և տեսանյութ հրապարակել։

«Կանանց միամսյակի շրջանակում այցելեցի և շնորհավորեցի մեր աշխատասեր կանանց՝ բարձր գնահատելով նրանց մեծ ներդրումը, նվիրումն ու տարիների պատասխանատու աշխատանքը։

Վստահությամբ կարող եմ ասել՝ հայ կինը յուրահատուկ է։ Նա ընտանիք ստեղծող, պահող և ամրապնդող մեծ ուժ է, կյանքի վստահելի ընկեր և անփոխարինելի հենարան։

Թող Աստված պահապան լինի ձեզ բոլորիդ, և դուք միշտ լինեք մեր կողքին՝ ուժեղ, արժանապատիվ ու երջանիկ»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more