▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կամ «Ժողովուրդ»-ը ընդունում է, որ ինքը իշխանական քարոզչամեքենա է, կամ ԲՀԿ-ն ընդունում է, որ ամեն ինչում իշխանական ձեռագիր տեսնելու ֆոբիա ունի

ԲՀԿ առաջնորդը Վարդենիսի դեպքից հետո որոշում է օգնել ուժգին քամուց տուժած գյուղաբնակներին և շատ արագ իրականացնում է իր այդ որոշումը: Նման նախաձեռնությունը առաջին անգամը չէ և անշուշտ ինքնին միայն գովասանքի և շնորհակալության է արժանի:  «Ժողովուրդ» թերթը անդրադարձել է այդ իրադարձությանը և լուսաբանելով՝ նշել, որ Ծառուկյանը ուղարկել է նաև «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խմբին, որոնք քաղաքացիներին հայտնել են, թե օգնություն կցուցաբերեն միայն այն դեպքում, եթե մարդիկ տեսախցիկի առջև հայտարարեն, որ կառավարությունից այդպես էլ օգնություն չստացան և իրենց օգնություն է ցուցաբերում միայն ու միայն ԲՀԿ առաջնորդը:
Եվ այստեղ, բնականաբար ակնհայտ հակաիշխանական այս թերթի վրա, ինչպես միշտ նման դեպքերում, հարձակվում են բարգավաճած հեծելազորը և նրա ծանր գվարդիան, իրենց յուրահատուկ բռի ու իրականությունից հեռու ոճով և անհիմն եզրակացություններով…Մեղադրելով իշխանություններին, այդ ամենի տակ տեսնելով իշխանական քարոզչամեքենայի ձեռագիրը:
Նման մտագարության նոպաների ժամանակ, 
«թագավորական» բարգավաճած, գավառական մակարդակի լրատվամիջոցները և իրենց կիսագրագետ լրագրողները պետք է որ կարդացած լինեին «Ժողովուրդ» թերթի հակաիշխանական առաջնորդողներն ու հոդվածները և նաև այն բազում ներբողները, որոնք հաճախակի ուղղվել են ԲՀԿ-ին, նրա առաջնորդին, նրա բարեգործական բուռն գործունեությանը…
Դե ինչ, նստեք և խորը մտածեք ձեր հարազատ ոճով,
«ռազբորկա» արեք՝ ճշտով, մնացած ձեր ախպերական ոճով…Կամ «Ժողովուրդ» թերթն ընդունում է, որ ինքը իշխանական քարոզչամեքենա է, կամ ԲՀԿ-ն ընդունում է, որ ֆոբիա ունի իշխանական քարոզչամեքենա, իշխանական ձեռագիր տեսնելու ամեն ինչում: Հասկացաք չէ ռազբորկայի թեման տղերք?...
Քյասար երկուսից մեկը պետք է
«վիզ վերցնի» , այլընտրանք չկա, չնայած դուք այլընտրանքային եք…
Հա, չմոռանամ ասել, որ ձեր ղեկավարներին բացատրեք, որ ֆոբիան քֆուր չի, հանկարծ չնեղանան…

Ռոբերտ Մելքոնյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more