▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կալանավորվեց նաև Մասիսի քաղաքապետի եղբայրը

Դատարանը բավարարել է Մասիսի քաղաքապետի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին միջնորդությունը:

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

«Դատարանը քիչ առաջ բավարարեց նաեւ Մասիսի քաղաքապետի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին միջնորդությունը»,-ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ կալանվորվել էր Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ով իր ֆեյսբուքյան էջում բաց նամակ էր հրապարակել՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինայնին:

Հիշեցնենք նաև՝ «Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, Երեւանում ապրիլի 16-ին բողոքի ցույցերի ժամանակ ծեծի էր ենթարկել ուսանողներին: Ընդ որում, ուսանողների վրա Համբարձումյանը հարձակվել էր ոստիկանների ներկայությամբ, կան նաեւ համապատասխան տեսագրություններ:

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից  որոշում էր կայացվել ապրլի 16-ին Երևան քաղաքի Հերացու և Կորյունի փողոցների հատման խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի կողմից կայացված՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնելու մասին:

Կարդացեք նաև՝ Մասիսի քաղաքապետի եղբոր մասնակցությամբ տեղի ունեցած դեպքով քրեական գործ հարուցվեց

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more