▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջրիկ, սաղր, ինքնագովազդով զբաղվող մարդիկ աշխարհում ամենաանտանելի մարդիկ են

Ջրիկ, սաղր, ինքնագովազդով զբաղվող մարդիկ, նույնն է թե՝ ուռռա «հայրենասերները» աշխարհում ամենաանտանելի մարդիկ են:

Այսօր 40 տարեկանին մոտ մեկը ի լուր ողջ աշխարհի, հայտարարում է, թե ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի դեմ լայնածավալ պատերազմի վերսկսման դեպքում մեկնելու է ռազմաճակատ:

Մեկը, որ անգամ Հայոց բանակում չի ծառայել, ուղղակի, չի ծառայել՝ առանց հարգելի պատճառի: Իսկ հիմա ասլան է կտրել ու իրադարձություններից առաջ ընկնելով՝ «Որ մենք հերոս» է խաղում...

Ա՛յ տնաշեն, 1990 թվականին, նույն քո տարիքի տղամարդիկ՝ հազարներով, սուսուփուս գնում ցուցակագրվում էին, որ մեկնեն ճակատ եւ այդ մասին անգամ ընտանիքի անդամներին չէին ասում...

Լավ ես անում, որ քեզ նախագահի թեկնածու ես պատկերացնում, բայց քո տան մեջ, հայելու առաջ նման հերոսական հայտարարություն արա:
Թե՞ հրապարակային խեղկատակի դերը քեզ ավելի է դուր գալիս...


Կիմա Եղիազարյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more