▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճարտար քաղաքի գերեվարված բնակիչը սպանվել է. ԱՀ ՄԻՊ

ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի գերեվարված բնակիչը, որն այսօր էր գերեվարվել ադրբեջանական զինծառայողների կողմից, սպանվել է։

http://asekose.am/filemanager/uploads/gyux_2.jpg

Այս տեղեկությունն այսօր՝ դեկտեմբերի 3-ինNEWS.am-ին հայտնել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Նա նշեց, որ դեռեւս մարմինը հակառակորդը չի փոխանցել հայկական կողմին։

ԱՀ ՄԻՊ-ն ասել է, որ իրենց դեռ անհայտ է, թե ինչպես է սպանվել Ճարտարի բնակիչը։

Կայքի տեղեկություններով՝ քաղաքացին գերեվարվել էր իր անասուններին արածեցնելիս, քանի որ տեղանքում մոլորվել է։ Մոտ մեկուկես ամիս առաջ ադրբեջանցիները առեւանգել էին նրա կովերին եւ չէին վերադարձրել։ Մոտ 20 կով մնացել էր ադրբեջանցիների մոտ։

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more