▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամանակ չունեմ Վիգեն Սարգսյանի ստատուսները կարդալու. Արայիկ Հարությունյան

 

«Ես այս ազգից գլուխ չեմ հանում, մի տեղ ասում են՝ թող սև-սպիտակ լինի, մի տեղ... Սա կատակ,  բայց կարծում եմ, որ պարոն Մարությանը պարզաբանումներ տվել է, լրացուցիչ պարզաբանման կարիք չկա»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Հայկ Մարությանի հնչեցրած մտքին, ըստ որի՝ իրենց դեմ խաղ չկա, քանի որ իրենք սպիտակ ուժեր են:

Հավելենք, որ Հայկ Մարությանը  բավական մեծ քննադատության է արժանացել, ինչից հետո ասել է հետևյալը.

«Ես ամենևին անթերի չեմ, և կարծում եմ, որ կարող էի ավելի հստակ ձևակերպել խոսքս, և, գուցե, այդ դեպքում տարընթերցումներ չլինեին»։

Նշենք, որ Հայկ Մարությանին իր ելույթի համար քննադատել է նաև ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը՝ ասելով, որ նա գավառական ծաղրածու է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վիգեն Սարգսյանի քննադատությունն էլ անպատասխան չի թողել ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Տո այ անտակտ կարերիստ. Ամբողջ կյանքներդ լավ տեքստեր եք գրել ու մարդկանց թալանել, ոչնչացրել: Ասել եք, առաջ Հայաստան ու մտցրել ցեխը, հզոր բանակից եք խոսացել ու տուշոնկա գողացել: Հասարակությունը դուք եք բաժանել, կեղեքել, բանտարկել, ստորացրել ու քշել երկրից` լավ տեքստեր ասելով»-ֆեյսբուքյան իր էջում գրել է  պատգամավորը:

Կարդացեք նաև՝

Մենք սպիտակ ուժերն ենք, իսկ ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք՝ սև ուժեր են. Հայկ Մարության

Այ գավառական ծաղրածու...Վիգեն Սարգսյանը՝ Հայկ Մարությանին

Ես ամենևին անթերի չեմ և կարող էի ավելի հստակ ձևակերպել խոսքս. Հայկ Մարության

Անտակտ կարիերիստ, կեղեքիչ ու թալանչի․ Ալեն Սիմոնյանը՝ Վիգեն Սարգսյանին

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more