▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իզմիրլյանի անվան մանկատան պատուհանից երեխա է ընկել. այս պահին նրա կողքին է Զարուհի Բաթոյանը

2019 թ. հունվարի 24-ին Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը տեղի է ունեցել պատահար. խնամվող 11-ամյա Ա. Ն.-ն դաստիարակի ուղեկցությամբ գնացել է զուգարան:

Ուղեկցող դաստիարակը սպասել է, որ երեխան դուրս գա, բայց երեխան բացել է պատուհանը և ճաղավանդակների արանքից ընկել է ներքև: Այս մասին ասված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պարզաբանման մեջ:

«Տեղեկացնում ենք, որ երեխան ունի բավարար ինքնասպասարկման հմտություններ: Երեխան անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց և անցել համապատասխան հետազոտություններ: Վնասվել են տղայի ոտքերը, իրականացվել է անհրաժեշտ օգնություն:

 

 

 

 

 

Այս պահին երեխան մանկատանն է: Մանկատանն են նաև նախարար Զարուհի Բաթոյանը, նախարարի խորհրդական Արայիկ Արշակյանը: Հարցը իրավապահների ուշադրության կենտրոնում է»,-հավելել են պարզաբանման մեջ:

Իր հերթին նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ հայտնելով.

«Մանկատանը ծանոթացա դեպքի մանրամասներին, հանդիպեցի տղայի հետ: Չնայած վնասվածքներին առաջին բանը, որ տղան ուզեց, իր գնդակն էր: Երեխաների ֆիզիկական անվտանգությունն իմ ուշադրության կենտրոնում է: Նման դեպքերը բացառելու համար առաջիկայում հանձնարարականներ կստանան բոլոր հաստատությունների ղեկավարները»

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more