▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունները չեն կարողանում ներել հող ազատագրողներին․․․Վարդան Ղուկասյան

Վարդան Ղուկասյանը տելեգրամյան ալիքում գրում է․ Որպես «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ՝ իմ աջակցությունն եմ հայտնում «Սիսական» ջոկատի հրամանատարին

Հայրենասեր, թուրքի առաջ չծնկող հայերի նկատմամբ առանձնահատուկ ատելություն տածող իշխանությունների թիրախում կրկին հայտնվել է Աշոտ Մինասյանը՝ «Սիսական» ջոկատի հրամանատար, «Աշոտ Երկաթը»։ Ինչպես տեղեկացրել էր նրա փաստաբանը, դեռևս 2021 թվականին վերաբերող շինծու գործով առաջին ատյանի դատարանը Մինասյանին դատապարտել էր երկու տարվա ազատազրկման՝ պայմանականորեն։ Սակայն հետագայում դատախազության բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանը բեկանեց պայմանական պատժի մասը, և պատիժը ենթակա դարձավ իրական կիրառման։ Պաշտպանը դիմեց Վճռաբեկ դատարան, սակայն գործը վարույթ չընդունվեց։ Արդյունքում Աշոտ Մինասյանը հայտնվեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ դառնալով այսպես կոչված «Նոր Հայաստանի» հերթական քաղբանտարկյալը։

Իշխանությունները չեն կարողանում ներել հող ազատագրողներին։

Ինչպես ժամանակին գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ գործ «կարեցին» և նրան խոշտանգելով հասցրին մահվան, այնպես էլ այսօր փորձում են իրենց հայատյաց ծրագրերը կյանքի կոչել Աշոտ Մինասյանի նկատմամբ։ Նա կռվել է, նա չի կզել, նա հայ ժողովրդի արյան գնով ազատագրված Արցախը Ադրբեջան չի հռչակել, և հենց այդ պատճառով էլ ենթակա է հալածանքի, որպեսզի Ալիևը հանկարծ չկասկածի, թե «Արևմտյան Ադրբեջանի» վերածվող Հայաստանի ղեկավարության մտադրությունները անկեղծ չեն։

Հայի արյան վաճառականների կողմից վարվող այս քաղաքականության հիմնական նպատակներից մեկն իշխանությունը ցանկացած գնով պահպանելն է՝ Հայաստանը թուրքերի համար «ընկալելի» և «անցանելի» դարձնելով։ ՔՊ-ում հույս ունեն դառնալ Հայաստանի հավերժական տերը՝ ջնջելով հայ ժողովրդի ինքնությունը, որի կարևոր բաղադրիչներից են «Աշոտ Երկաթ»-ի նման անհատականությունները։

Որպես «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ՝ իմ աջակցությունն եմ հայտնում մեծանուն հրամանատարին նաև իմ կողմնակիցների և աջակիցների անունից։ Թեև ես ինքս նույն իշխանությունների մեղքով այսօր գտնվում եմ անազատության մեջ, այնուամենայնիվ նույնիսկ այս պայմաններում կանգնած եմ նրա, նրա արժեքները կրողների և հենց այդ արժեքների համար հալածվողների կողքին։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more