▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունը Քրիստիկի բերանով զգուշացնում է. Փաշինյանը կգնա՞ «մոլդովական սցենարի»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 7-ի ընտրություններին սահմանադրական մեծամասնություն վերցնելու իշխանությունների մեծաբերան հայտարարություններին զուգահեռ, իշխանության գործողությունները մատնում են, որ ՔՊ-ն նախանձելի վիճակում չէ եւ հող է նախապատրաստում քաղաքական մրցակիցների դեմ ռեպրեսիաների համար։

Սորոսական Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած Արտաքին հետախուզության ծառայությունը երեկ մի տարօրինակ հայտարարություն տարածեց այն մասին, թե «այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումներ» են գործադրվում` «սպասվող ընտրական գործընթացներին միջամտելու» նպատակով:

«Այլ երկիր»-ը, բնականաբար, Ռուսաստանն է, որի անունը վախենում են տալ, բայց որտեղ «հատուկ ծառայությունների անունից տարբեր դերակատարներ» աշխատում են, որ «հայազգի եւ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց» մղեն` աջակցելու ընտրություններին մասնակցող որոշ ուժերին: Եվ դա արտահայտվելու է «ֆինանսական եւ կազմակերպական բնույթի աջակցությամբ»։

Նշենք, որ իշխանական քարոզչամեքենան էլ ակտիվորեն լուրեր է տարածում, թե իբր հազարավոր հայեր ՌԴ-ից ընտրություններից առաջ գալու են Հայաստան եւ իրենց քվեն տալու են ընդդիմությանը, մասնավորապես` Սամվել Կարապետյանի ուժին։

Իշխանական մեր աղբյուրը բացահայտեց, որ այս հայտարարությամբ հող են նախապատրաստում ընդդիմության դեմ գործողությունների համար, եթե ընտրությունների շեմին սոցհարցումների արդյունքներն այսօրվա պես աղետալի պատկեր արձանագրեն ՔՊ-ի համար: Աղբյուրը չբացառեց, որ Փաշինյանը կկիրառի «մոլդովական սցենար» եւ անօրինական որոշում կկայացնի` որոշ ուժերի դուրս մղելով ընտրապայքարից։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more