|
Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանը գրել է.
«Մասիս խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ, Տեղեկացնում եմ Ձեզ, որ իմ՝ որպես Մասիսի քաղաքապետի, լիազորությունների ժամկետը ավարտվել է սույն թվականի նոյեմբերի 14-ին: Համաձայն ՀՀ օրենսդրության վարչապետը պետք է նշանակի համայնքապետի պաշտոնակատար, ինչը այսօր արվել է, մինչև Ձեր կողմից նոր համայնքապետ ընտրելը: Իշխանության կողմից համայնքապետի պաշտոնակատար է նշանակվել ընտրապայքարի մեջ գտնվող իրենց թեկնածուն, ինչը, կարծում եմ վերջիններիս անհանգստության դրսևորումն է գալիք ընտրությունների արդյունքների: Որքան էլ ինձ համար անհասկանալի է 20 օրվա համար նոր պաշտոնակատարի նշանակումը մի մարդու, ով մինչ այս որևէ կապ չի ունեցել քաղաքի խնդիրների և ընթացքի մեջ գտնվող աշխատանքների հետ: Վստահ եմ, համայնքապետարանի աշխատակազմը կարող է մեր սկսած աշխատանքների բնականոն ընթացքը ապահովել, մինչև ձեր վստահության արդյունքում կվերադառնամ համայնքապետարան… Աստված պահապան մեր երկրին…»։ |
«Իշխանության կողմից համայնքապետի պաշտոնակատար է նշանակվել ընտրապայքարի մեջ գտնվող իրենց թեկնածուն». Դավիթ Համբարձումյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more



