ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանի գրառումը՝ կից տեսանյութով․
Իրեն որպես մտավորական դիրքավորող Հակոբ Մովսեսը իշխանական պրոպագանդիստ է, ով տարածում է սուտ, հանցավորության աստիճանի վտանգավոր մտքեր, որոնք հասարակությունը պառակտելու, մեր ազգային ինստիտուտները քայքայելու ակնհայտ նպատակ են հետապնդում։
Առաջարկել եմ հրաժարվել չեզոքություն և զսպվածություն պահանջող սահմանադրական մարմնի անդամի պարտականություններից ու մտնել ՔՊ-ցուցակ, մանավանդ նախընտրական քաստինգի սեզոնն է․ իր նվիրումը կգնահատվի․․․
***
|
ԱԺ «Հայաստան» խմբակցությունն ԱԺ քննարկմանն էր ներկայացրել ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը: Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 28 պատգամավոր: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 28, դեմ՝ 0: Առաջարկը չի ընդունվել: |


