▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իոսիֆ Աղաջանովի հոր բաց նամակը` Արմեն Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին

1996-ին Երևանի պետական բժշկական համալսարանի դաժանաբար սպանված ուսանող Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաց նամակ Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Արմեն Սարգսյանին և Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին.

 

 

 

 

Մեծարգո պարոնայք, մենք տեղեկացել ենք, որ արդարադատության նախարարարի գլխավորությամբ գործող ներման հանձնաժողովն օրերս դրական եզրակացություն է տվել մարդասպան Մհեր Ենոքյանի ներման հարցին: Սա աննախադեպ և անթույլատրելի երևույթ է` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ հանձնաժողովը իր վրա կրել է ճնշումներ Մհեր Ենոքյանի կնոջ՝ Զարուհի Մեժլումյանի կողմից (նրանք պաշտոնապես ամուսնացել են 2013թվականին)։

 

 

 

 

 

 

 

 

Փաստացի ստեղծվել է իրավիճակ,որ, Զարուհի Մեժլումյանը, լինելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի լրատվական ծառայության ղեկավարը, օգտագործում է իր պաշտոնական լծակները` ցանկալի արդյունքին հասնելու համար: Այս տարիների ընթացքում ներկայացնելով կեղծ տեղեկատվություն այն մասին, որ իբր Մհեր Ենոքյանը անմեղ է՝ սույն տիկինն արդարության շղարշի ներքո փաստացի պայքար է ծավալել ընդհամենն իր կողակցին տուն վերադարձնելու համար:

 

 

 

 

 

 

 

 

Մենք խնդրում և հորդորում ենք ձեր իրավասության տակ գտնվող այս հարցին տալ արդարացի լուծում: Այդ լուծմանը հանգելու համար ձեզ կօգնի այն տեսանյութը, որը մենք այսօր ուղարկել ենք: Խնդրում ենք դիտել այդ տեսանյութը՝ չնայած նրան, որ այն դաժան եւ մարդկային ներաշխարհը տակնուվրա անող տեսանյութ է: Խնդրում ենք որոշում կայացնել Ձեր խղճի մտոք։

Հարգանքով`
Ծնողներ՝
Միխայիլ Աղաջանով
Նելլի Ահարոնովա
Քույր՝Ելենա Աղաջանովա»:

Կարդացեք նաև՝ «Մենք քեզ չենք ներել` Աստծուց ներում կհայցես...»

«Մարդ ենք սպանել». Մհեր Ենոքյանի հարցաքննությունն ու Իոսիֆ Աղաջանովի դիակի հայտնաբերումը (18+). Զգուշացում՝ առկա են դաժան կադրեր

Արմեն Մուրադյանն ու մի խումբ բժիշկներ ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով մերժել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագիրը

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more