▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինտերից» մեկնաբանել են Էդուարդ Սպերցյանով հետաքրքրված լինելու մասին լուրերը

Իտալական «Ինտերի» մամուլի ծառայությունն արձագանքել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված լինելու մասին լուրերին։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 25-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է միլանյան ակումբի հետաքրքրության ոլորտում։

«Մենք չունենք նման տեղեկություն, որ «Ինտերը» մտադիր է պայմանագիր կնքել Էդուարդ Սպերցյանի» հետ»,- ասել են ակումբի մամուլի ծառայությունից, հաղորդում է Championat.com-ը։

Հիշեցնենք, որ «Ինտերում» է խաղում Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը։

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 18 հանդիպման, դարձել 8 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ։ 25-ամյա ֆուտբոլիստի ու «Կրասնոդարի» միջև պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2029թ․ հունիսի 30-ը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more