▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնամեկուսացման ռեժիմը խախտելը պիտի ունենա իրավական հետևանքներ՝ ընդհուպ քրեական. Արսեն Թորոսյան

Արդեն ողջ աշխարհում խուսափում են կարանտինային հատուկ վայրերում մեկուսացնելուց՝ գերադասելով ինքնամեկուսացմամբ աշխատել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Իհարկե, երկրներ կան, որ նախատեսում են ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար պատիժներ։ Դա ևս արվելու է: Կարծում ենք, որ համաճարակաբանական ցուցումներով անձին նշանակված է, պարտադրված է ինքնամեկուսացում, կարծում եմ, որ դրա խախտումը պետք է ունենա իրավական հետևանքներ՝ ընդուպ մինչև քրեական պատասխանատվություն: Եվ մենք հիմա աշխատում ենք այդ օրենքների նախագծի վրա: Քանի որ վարակի տարածման հետ զուգընթաց հասկանում ենք, որ սա մեկ-երկու ամսվա խնդիր չէ»,- ասաց նա՝ կարևորելով շփումների սահմանափակումների կարգը պահպանելը նաև արտակարգ դրության ավարտից հետո:

info@asekose.am/095519696
Հասարակություն more