▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնաձիգի խզակոթով հարվածներ էի ստանում գլխիս հատվածում, մեջքիս, ուսադիրներս պոկեցին. Վալերի Օսիպյանը ցուցմունք է տալիս

 

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այս պահին դատարանում ցուցմունք է տալիս ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

 

Այս մասին հայտում է Armtimes.com-ը:

Դատարանի հարցին ի պատասխան ՀՀ ոստիկանապետն ասաց, որ ամբաստանյլաներից որեւէ մեկի հետ բարեկամական, ազգակցական կապեր չունի, ամբաստանյլաներին ճանաչում է այսպես ասած փողոցի՝ հասարակական միջոցառումներից, հավաքներից, երթերից:

Վալերի Օսիպյանը պատմեց, որ 2016 հուլիսի 17-ին, ժամը 05:00-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահից զանգ է ստացել եւ տեղեկացել, որ ՊՊԾ ոստիկանության գունդը մի խումբ զինված քաղաքացիների կողմից, այսպես ասած, զավթել են:

«Ես չեմ համակերպվում այն մտքի հետ, որ գունդը գրավել են, գրավողը ուրիշ բան կգրավի. 35 հոգի վեց հոգու վրա չի գնա գրավի, ապօրինի զավթել են: Տեղեկանալով այս ամենին՝ ես իմ ծառայողական մեքենայով ուղեւորվեցի դեպի ՊՊԾ գունդ: Հասնելով Էրեբունու ոստիիկանության բաժին, տեսա մի խումբ ոստիկանների, պարեկային մեքենաներ: Նկատեցի ՊՊԾ գնդի մուտքի դարպասների մոտ կայանած միկրոավտոբուս եւ շտապօգնության մեքենա եւ անկանոն ինձնաձիգերով մարդիկ են շարժվում, մտնում ներս դուրս գալիս, նաեւ տեսա մեր ոստիկանության աշխատակիցներին բաժնի դիմաց: Ինձ անմիջապես տղաները զեկուցեցին՝ ինչ է կատարվում եւ ինձ հորդորում էին, որ ես մի փոքր այս կողմ կանգնեմ, որպեսզի ինձ չթիրախավորեն, որովհետեւ կրակահերթեր էին լինում երբեմն:

Լսեցի տղաներից մեկի մոտ ռադիոկապ կար, լսեցի եւ ձայնը տարբերեցի, Պավլիկ Մանուկյանի ձայնն էր, անմիջապես հասկացա, որ գունդ են մտել, մեր կապի միջոցները վերցրել են եւ բաժանել: Անմիջապես տղաներից մեկի մոտի կապի միջոցով կապի մտա: Դիմեցի, ասացի՝ Պավլիկ, Պավլիկ, բա՝ լսում եմ, ով ա, ասացի՝ ձեր հետ խոսում է գնդապետ Օսիպյանը, պատասխանեց՝ հա ինչ կա, ասացի՝ առաջարկում եմ դուրս գալ, զենքերը ցած դնել: Ասացի՝ դուրս եկեք, առաջացեք, ես էլ գամ Մարմարի աշխարհի մոտ, տեսնենք մի հատ զոհեր վիրավորներ ունենք, տեսնենք ինչ է կատարվում: Ինքը ընդունեց առաջարկս, ասաց՝ հիմա մոտենում եմ:

 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կարդացեք նաև՝ Լարված իրավիճակ ոստիկանապետի հարցաքննության ժամանակ. Գևորգ Սաֆարյանն Օսիպյանին լակոտ անվանեց

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more