▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինեկոբանկը մարդկանց զրկել էր նորմալ ապրելու տարրական հնարավորություններից, և դա նրանց համար, կարծես, սովորական է դարձել»

Լրագրող Նարեկ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Այսօր Ինեկոբանկը իր գրեթե բոլոր հաճախորդներին փաստի առաջ է կանգնեցրել։ Հնարավոր չի եղել օգտվել Ինեկոմոբայլ հավելվածից, որը հնարավորություն է տալիս ընթացիկ հաշվից գումար փոխանցել քարտին։ Անհնար էր նաև գնումներ կատարել POS տերմինալների միջոցով։ Մի խոսքով՝ զրկված էիր քո իսկ փողը ծախսելու հնարավորությունից։

Ինեկոբանկը մարդկանց զրկել էր նորմալ ապրելու տարրական հնարավորություններից, և դա նրանց համար, կարծես, սովորական է դարձել։ Այսպիսի ցածրորակ ծառայություններ մատուցելով հանդերձ՝ նույնիսկ պատրաստ չեն որևէ հարցում զիջում անել իրենց հաճախորդներին։ Պայմանական իրավիճակ եմ ներկայացրել և խնդրել ընդառաջել, սակայն միանգամից մերժում եմ ստացել։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան անպաշտպան է քաղաքացին, երբ բոլոր իրավունքներն իրավաբանական անձանց ձեռքում են։

Ինեկոբանկի հարգելի՛ հաճախորդներ, կոչ եմ անում չհամակերպվել նման ցածրորակ ծառայությունների հետ։ Մինչև վերջ գնացեք, պահանջեք ձեր կրած վնասների փոխհատուցումը։ Նրանք, ովքեր դժվարությունների կհանդիպեն, կարող են դիմել ինձ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more