|
ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բոլոր երկրների օրենքները նախատեսում են անգամ ամենածանր հանցագործության մեջ մեղադրվող կամ դատապարտված անձին իր մերձավորի մահվան հանգամանքով կարճատև արձակուրդ տրամադրելու հնարավորությունը։ Ու ինչքան նամարդ ու տականք լինես, որ չթողես Վեհափառին իր հրաժեշտը տա իր հոգևոր եղբորը՝ միանգամից խայտառակ անելով երկիրը քո մերձավոր հարևանի ու ամբողջ քրիստոնեական աշխարհի մոտ։ Քիչ առաջ ՔԿ-ից լրատվամիջոցներին հայտնել են, որ Գարեգին Բ-ի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը ստացել են, օրենքով սահմանված ժամկետում քննության կառնվի: Հավելենք, որ Մայր Աթոռից Asekose.am-ին հայտնել են․ «Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանից ստացել է պաշտոնական ծանուցում երջանկահիշատակ Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի հուղարկավորության և հարակից միջոցառումների արարողակարգի առնչությամբ։ Ինչ վերաբերում է ելքի արգելքին, ապա Մայր Աթոռի փաստաբանները քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ»։ |
«Ինչքան տականք լինես, որ չթողես Վեհափառին իր հրաժեշտը տա հոգևոր եղբորը»․ Արմեն Խաչատրյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


