▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս կգնահատեն իմ խոսքը, ի՞նչ հարձակումներ կլինեն ինձ վրա՝ քիչ է հետաքրքրում

Ինչպե՞ս կգնահատեն իմ խոսքը, ի՞նչ հարձակումներ կլինեն ինձ վրա՝ քիչ է հետաքրքրում: Պիտի ասեմ այն, ինչ մտածում եմ:
Այսօր Ազատության հրապարակում կատարվածը հերթական արկածախնդրությունն է, որը հատուկ է միայն վաչկատուններին, բայց ոչ երբեք հազարամյակների պատմություն ունեցող հայ ժողովրդին: Որքան էլ հարգեմ Շանթ Հարությունյանի հայրենասիրությունը, քաղաքական ազատամտությունը, այնուհանդերձ չեմ կարող համաձայնել նրա նախաձեռնած գործողությունների հետ... Մեր տեսակի մեջ անտառաբնակությունը չի եղել, որ քաղաքական հարցերը լուծենք փայտերով և բռնկուն շշերով... Արգիշտի Կիվիրյանը հայտարարություններ է արել այն մասին, որ այս ամենը կազմակերպել է ոստիկանությունը: Եթե ընդունենք նրա հայտարարությունը որպես ճշմարտություն, ապա ստացվում է, որ Շանթ Հարությունյանն էլ համագործակցել է ոստիկանության հետ և կյանքի կոչել այս ,,բեմադրույթունը,,... Բայց ես այդպես չեմ մտածում Շանթի մասին: Պարզապես նյարդերն են տեղի տվել, քաղաքական խոհեմությանը փոխարինելու է եկել Ստեպան Ռազինի ոգին...
Միով բանիվ, դատապարտում եմ կատարվածը և խոհեմության ու ողջամտության կոչ հնչեցնում: Բանականության սիմֆոնիան պիտի հնչի բոլոր նրանց ունկերում, ովքեր հեղափոխություն են ուզում...


Լևոն Մութաֆյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more