▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչպե՞ս է Շուշին «բանակցության» թեմա եղել մինչև պատերազմը, եթե պատերազմի 23-րդ օրը հայտարարել ես, որ սեղանին բացառապես «5+2» տարբերակն է». Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2020-ի հոկտեմբերի 19-ին վարչապետի աթոռը զբաղեցնող անձին հարցրել եմ, թե այս պահի դրությամբ ի՞նչ է առաջարկվում միջնորդների կողմից։
Ինքը ուղիղ ասել է՝ «5 պլյուս 2» տարբերակը։
Այդ հանդիպմանը տարբեր ուժերի ներկայացուցիչներ են եղել և կարող են իմ պնդումը հաստատել։
Պարզ է, որ Շուշին ու Հադրութը չեն մտնում «5+2»-ի մեջ։
Հարց կապիտուլյանտին՝ ինչպե՞ս է Շուշին «բանակցության» թեմա եղել մինչև պատերազմը, եթե դու պատերազմի 23-րդ օրը հայտարարել ես, որ սեղանին բացառապես «5+2» տարբերակն է։
Ի դեպ, նույն բանն ասել ես նաև հրապարակային դեռ սեպտեմբերի 27-ին ԱԺ-ում։
Անհերքելի փաստ է՝ պատերազմում պարտվել ես դու, Շուշին ու Հադրութը հանձնել ես դու քո կապիտուլյացիոն ստորագրությամբ»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more