▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը բարձրանում Աղջկա բերդ

Էսօրվա իմ նպատակակետը այ էն սարի գլխի Աղջկաբերդն ա․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է ներկայացրել։

Աղջկաբերդը (երբեմն՝ Աղջկա բերդԿըզ Կալա), ռազմական կառույց է,  գտնվում է Իջևանից մոտ 16 կմ դեպի հարավ-արևմուտք, անտառապատ սարի գագաթին, որը բոլոր կողմերից եզերված է բարձր ժայռերով, միաժամանակ պաշտպանված է արհեստական, բրգավոր պարիսպներով, մուտքի ներսում՝ փոքրիկ պահակատուն։

Ավանդության համաձայն, Լենկ Թեմուրը իմանալով, որ այստեղ մի գեղեցիկ աղջիկ է ապրում, ուղարկում է զինվորներին, որ բերեն իր մոտ։ Երեք զինվորներ գալիս, առևանգում են աղջկան։ Մի հովիվ տեսնելով այդ, հետևում է նրանց։ Գիշերը, երբ զինվորները քնում են, հովիվն սպանում է նրանց և աղջկան նորից հետ բերում։ Լենկ Թեմուրը կատաղած հարձակվում է բերդում ամրացած հայերի վրա։ Մի պառավի մատնությամբ նա կտրում է բերդի ջուրը և նոր միայն հաղթում հայերին։ Տեսնելով այդ, աղջիկը պարսպից գետն է նետում իրեն։ Դրանից հետո բերդի անունը դնում են Աղջկա Բերդ։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more