|
Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․
«Ինչո՞վ էր հայտնի սպանված Քանաքեռցի Տույը Մեկ տարի առաջ Տույը վաճառել է Բերդ քաղաք կենտրոնում գտնվող «Ուտիք» հյուրանոցը, որի սեփականատերը, կամ համասեփականատերն էր։ Լուսանկարում Տավուշի մարզի Վերին Ծաղկավանի գյուղի միջնակարգ դպրոցի շենքն է, որի առաջ հառնում է Տույի հոր՝ Հայկ Ղազարյանի կիսանդրին, դպրոցը շուրջ 15 տարի կրում է ծագումով Վերին Ծաղկավանից Հայկ Ղազարյանի անունը, թեև Հայկ Ղազարյանը ուսուցիչ չի եղել եւ այդ դպրոցում չի աշխատել; Դպրոցն անվանակոչվել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի թույլտվությամբ, ով այժմ քաղաքաշինության կոմիտեի նախագահն է։ 2013թ․ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Քանաքեռցի Տույը Սերժ Սարգսյանին Դիլիջան քաղաք ուղեկցող անձանց մեջ էր։ Մամուլում գրվել է , որ 2021թ․ փետրվարին Տույը Արցախի նախագահի կողմից պարգևատրվել է մարտական զենքով, այդ պարգևատրումը եղել է Նիկոլ Փաշինյանի պահանջով։ 2021թ․ հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններում, ըստ Բերդի տարածաշրջանից ստացված տեղեկությունների, Քանաքեռցի Տույը Բերդ համայնքում աշխատել է ՔՊ-ի օգտին։ Անցյալ տարի Տույը Երևանում մեծ առանձնատուն էր կառուցում»։ Դիտեք նաև՝ Բացառիկ կադրեր Քանաքեռցի «Տույի» սպանությունից: տեսանյութը դիտել այս հղումով
Դիտեք նաև՝ Դիտեք նաև՝ Դիտեք նաև՝ |
«Ինչո՞վ էր հայտնի սպանված Քանաքեռցի Տույը». Ոսկան Սարգսյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more



