▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչո՞ւ պետք է Գեորգի Կուտոյանն ու Հայկ Հարությունյանը ինքնասպան լինեին». լրագրողը՝ Սերժ Սարգսյանին

«Նախընտրական աժիոտաժ է մեկնարկել. ունե՞ք որոշում, եթե այո, կհանրայնացնե՞ք»,- լրագրողի հարցին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց՝ ոչ, եթե ունենան, կհայտնեն: «Ձեր իշխանության օրոք կարևոր պաշտոններ զբաղեցրած անձանց՝ Հայկ Հարությունյանի ու Գեորգի Կուտոյանի ինքնասպանությունների հետ կապված մասնագիտական առումով հետևողական եմ եղել, բայց կարևոր հարցի պատասխանը չեմ ստացել. ինչո՞ւ նրանք պետք է ինքնասպան լինեին, դրդապատճառ կա՞ր»,- «Ժողովուրդ»-ի հարցին՝ Սարգսյանը պատասխանեց. «Չգիտեմ: Առանց դրդապատճառի՝ մարդ ո՞նց կարող է ինքնասպան լինել, ուրեմն ինչ-որ պատճառ կար»:

Դիտեք նաև՝

Ընդդիմության միավորվելը բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան

ՀՀԿ-ն ընտրությունների վերաբերյալ դեռ որոշում չունի, երբ լինի, կհանրայնացվի, Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ես ցանկություն ունեմ միավորվելու, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը բարդ խնդիր է։ Եվ խոսքը չի գնում մի ցուցակով գնալու մասին, բայց տեսնենք»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more