▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ եք մի քանի երեխայի վարքագծից ելնելով` վիրավորում մի ամբողջ սերնդի

Այսօր մի քիչ չափից ավել ակտիվացա, բայց մի թեմա կա, որի մասին չեմ կարող չգրել: Ինչ որ կիսասեռահասուն երեխաների մասնակցությամբ հայտնի տեսանյութից հետո, որտեղ այդ երեխաները լպիրշ բառապաշարով «հաճույքավատ» էին լինում (էսպես ավելի հայեցի չի՞ հնչում), համացանցը ցնցվեց համազգային ողբով՝ էս ինչ սերունդ ա մեծանում, բա մեր վախտը տհենց բաներ կա՞ր, անգամ եղան օգտատերեր, որոնք իրենց թույլ տվեցին անթույլատրելի, ես կասեի զազրելի արտահայտություններ՝ էս ինչ պոռնիկ սերունդ ա մեծանում, ինչու ա նոր սերունդը պոռնիկ մեծանում և այլն...
Նախ, ինչու եք մի քանի երեխայի վարքագծից ելնելով՝ վիրավորում մի ամբողջ սերնդի, ով է ձեզ այդ բարոյական իրավունքը տվել: Հեռախոսի ստեղծման պահից, անգամ ԽՍՀՄ տարիներին, անչափահասների և անգամ չափահասների մոտ հեռախոսով «գժվեցնելու» տարօրինակ զբաղմունքը մշտապես եղել է, նույն լկտի բառապաշարը կիրառվել է, պարզապես այն տարիներին հնարավոր չէր դա նկարահանել և նետել քոմենթչիների երախը, որպեսզի ազգի վրա կռռալու հերթական կրքին հագուրդ տան: Շատ վատ է, իհարկե, որ անչափահասները նմանատիպ արարք են թույլ տալիս, բայց այնպես չէ, որ դա միայն ժամանակակից սերնդին է բնորոշ, այդպիսի երևույթներ մշտապես եղել են:
Ի տարբերություն աճող սերնդի մասին միայն վատը արտահայտվողների՝ բերեմ մի քանի դիտարկում՝ իմ սերնդակիցների և նոր երիտասարդության կենցաղից.

Ի տարբերություն իմ սերնդակիցների՝ նոր սերնդի տղաները համեմատաբար քիչ են ծխում: Հիմա նրանց մոտ առավել մոդայիկ և գրավիչ է համարվում չծխելը...

Ի տարբերություն իմ սերնդակիցների՝ նոր երիտասարդությունը առավել քիչ է օգտագործում ալկոհոլ...

Ի տարբերություն իմ սերնդակիցների՝ հիմա առավել շատ իրավական գիտելիքներ ունեցող և սեփական իրավունքները պաշտպանող երիտասարդություն է ձևավորվում...

Ի տարբերություն իմ սերնդակիցների՝ նոր սերունդը իրեն զգում է երկրի տերը

Եթե մեր ժամանակ պայքարող երիտասարդներին մատերի վրա կարելի էր հաշվել՝ հիմա նրանց քանակը անհնար է որոշել...

Չեմ ցանկանում նյութս ծանրացնել՝ թվարկումների քանակով, բայց այն, որ շատ լավ սերունդ է մեծանում՝ պետք է գնահատել և ուրախանալ: Թե չէ մի հատ անկապ հոլովակի պատճառով համացանցում հիմար մտքեր փսխել մատաղ սերնդի մասին՝ ուղղակի բժշկական փաստ է...

Վարուժան Բաբաջանյանի գրառունը 
Ֆեյսբուք
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more