▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչո՞ւ է ԹՐԻՓՓ-ի բաժնեմասերի միայն 26%-ը պատկանելու ՀՀ-ին, իսկ 74%-ը՝ ԱՄՆ-ին». հարց՝ Արարատ Միրզոյանին

Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը կազմակերպված հեռավար ասուլիսում անդրադառնալով՝ ինչո՞ւ է ԹՐԻՓՓ ընկերության բաժնեմասերի միայն 26 տոկոսը պատկանելու ՀՀ-ին, իսկ 74 տոկոսը՝ ԱՄՆ-ին հարցին, Արարատ Միրզոյանն ասաց. «Մեծ հաշվով բանակցությունների արդյունք է ու արտացոլում է երկրների ներդրումները: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն մեծ ծավալի ներդրումներ է անելու: ՀՀ-ն իր կողմից հիմնական բանը որ ներդնելու է՝ կառուցապատման իրավունքն է. կարծում եմ՝ արդար բաշխում է»:

Հիշեցնենք՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարության տեքստում նշված է. «Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնմանը։ Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ Ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետերերի փոփոխությունը (ներառյալ մասնաբաժինների վաճառք, նվիրատվություն, միավորում, անջատում, վերակազմակերպում կամ որևէ այլ իրավական կամ փաստացի գործողություն) և վերջնական շահույթի սեփականատերերի փոփոխությունը ենթակա կլինի Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների հետ նախօրոք համաձայնեցմանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more