▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է Սամվել Ալեքսանյանը կիրակի օրով այցելել ԵՊՀ և ուսումնասիրել նկուղները

«Բոլոր իշխանությունների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, մեր տեղեկություններով, անցյալ կիրակի օրը այցելություն է ունեցել Երևանի պետական համալսարան:

«Հրապարակը» գրում է.  Ալեքսանյանի հետաքրքրությունը հատկապես շարժել են ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետի մասնաշենքի նկուղները: Նա մտել ուսումնասիրել է նկուղները, որից հետո սկսել են նկուղները դատարկել:

Համալսարանականների խոսքով` Ալեքսանյանը, ամենայն հավանականությամբ, ինչ-որ ներդրում է կատարելու ԵՊՀ-ում: Ենթադրում են, որ կամ լաբորատորիա է կառուցելու, կամ ճաշարան, քանզի ԵՊՀ-ում տևական ժամանակ է` բուֆետ չկա»:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more