▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ ԱԱԾ ընդունելությունների տունը չտրամադրվեց Սերժ Սարգսյանին. պարզաբանում է Արթուր Վանեցյանը

Այսօր՝ հոկտեմբերի 16–ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասաց, որ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակելու է ապահովել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգությունը ՝ նշելով, որ դա օրենքի պահանջն է։

 

 

 

Հարցին՝ ինչու Սերժ Սարգսյանին չտրամադրվեց ԱԱԾ ընդունելությունների տունը, Վանեցյանը պատասխանեց.

 «Այդ ընդունելությունների տունը ծառայում է պետական համակարգին՝ դրսից եկած պատվիրակությունների ընդունման, ոչ պաշտոնական հանդիպումների համար։ Բացառվում է, որ ԱԱԾ ընդունելությունների տունը որեւէ մեկին տրամադրվի։ Սա վերջին ընդունելությունների տունն է»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more