▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է նշանակում Նոր Զելանդիայում ահաբեկչի զենքի հայերեն գրառումը

 

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձել է վերծանել Նոր Զելանդիայում ահաբեկիչների զենքի վրա նշված բոլոր գրությունները։
Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ անհայտները հրաձգություն են սկսել նորզելանդական Քրայսթչըրչ քաղաքի մզկիթներում։

Հարձակվողներից մեկն ավստրալացի ուլտրաաջ ազգայնական Բրենտոն Տարանտն է , ով 17 րոպեների ընթացքում ցանցում սպանությունների ուղիղ եթեր է հեռարձակել։ Տեսանյութում երևում են զենքի և զինամթերքի վրա տարբեր լեզուներով գրառումներ, այդ թվում` հայերեն, իսպաներեն, անգլերեն, սերբերեն և լեհերեն։ 

Գրառումների վրա նշված են իրական մարդկանց և պատմական իրադարձություններ, որոնք ունեն հակաթուրքական հետք։



Josue Estebanes
 - 23-ամյա Խոսե Էսթեբանեսը 2018 թվականի հունվարին դատապարտվել է 29 տարվա ազատազրկման մադրիդյան մետրոյում իր վրա հարձակված մի խումբ հակաֆաշիստներից մեկի սպանության համար։

Դատարանը համարել է, որ նրան սպանության է մղել գաղափարախոսական հիմքի վրա ատելությունը։ 

Milosh Обилић
 – Միլոշ Օբիլիչը սերբ ժողովրդի ազգային հերոս է։ Ծառայել է Սերբիայի կառավարիչ Ղազար Խրեբելյանինովիչի մոտ 1389 թվականին Օսմանյան կայսրության` Բալկաններ ներխուժելու ժամանակ։ Ըստ լեգենդի, Կոսովոյի դաշտում մենամարտի ընթացքում, որտեղ սերբերը փորձել են պաշտպանել իրենց անկախությունը, Օբիլիչը ներթափանցել է սուլթան Մուրադ Ա–ի մոտ և սպանել նրան, ինչից հետո սպանվել է սուլթանի թիկնապահների կողմից։

Sigizmund of Luxemburg
 – Սիգիզմունդ Լյուքսեմբուրգցի, Հռոմեական Սրբազան կայսրության կայսր, Հունգարիայի, Գերմանիայի, Չեխիայի, Լոմբարդիայի թագավոր։ 14–րդ դարի սկզբում թուրքերի դեմ խաչակրաց արշավանք է սկսել, որին սատարել է Բոնիֆացիուս 9–րդ Պապը։ 
Սիգիզմունդի դրոշների ներքո են հավաքվել կամավորներ ողջ Եվրոպայից, առավել ուժեղ համակազմը եղել է Ֆրանսիայից։ 

Feliks Kazimierz Potocki – Ֆելիքս Կազիմիր Պոտոցկի, Ռեչ Պոսպոլիտայի ռազմական և քաղաքական գործիչ, Պոտոցկիների լեհ ազնվական տան ներկայացուցիչ։ 
1698 թվականին ջախջախել է ղրիմյան թաթարներին Պոդգայցիի մարտում, որոնց հրահրում էր Օսմանյան կայսրությունը։ 

Սարիղամիշի Ճակատամարտ – Ռուսական կովկասյան բանակի Սարիղամիշի պաշտպանական օպերացիան թուրքական զորքերի դեմ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։ Պատմականորեն գտնվել է Մեծ Հայքի նահանգի Վանանդի գավառի կազմում, իսկ 1877 թվականին ընդգրկվել է Ռուսական կայսրության կազմում։

1914 թվականի դեկտեմբերին հայ կամավորների մասնակցությամբ 3–րդ թուրքական բանակի դեմ ճակատամարտում լիովին ջախջախվեց գեներալ Էնվեր փաշան` Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը։ 

Նյութն ամբողջությամբ՝սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more