▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ անենք, որ որոշ գծատերերի հետ պահենք այս ազգակործան մտքից

Կարդացի որոշ գծատերերի սպառնալիքները ու շա՜տ տխրեցի, չգիտեմ` ինչ անեմ…
Լավ, մենք ի՞նչ անենք, ո՞նց անենք, որ որոշ գծատերերի հետ պահենք այդ ազգակործան, ճակատագրական մտքից… Բա մենք ի՞նչ կանենք, եթե իրոք քաղաքապետարանը վերանայի ուղեվարձը, քչացնի կամ թողնի հինը, և իրոք նրանցից ոմանք հրաժարվեն ավտոբուսների գծերից: Դա նման կլինի Հիչկոկի ֆիլմերին, մենք չենք դիմանա այդ հարվածին, սարսափելի է անգամ մտածել…
Այնուամենայնիվ, պարոնայք գծատերեր, կոչ եմ անում ձեզ հրաժարվել գծերից, մենք մի կերպ կդիմանանք այդ հարվածին: Թեև դժվար է, բայց մի կերպ կդիմանանք: Եվ ընդհանրապես բոլոր գծատերերը, որոնք բիզնես պլաններով, հաշվարկներով, բանով ժամանակին շահել են այդ «ոչ եկամտաբեր» բիզնեսով զբաղվելու իրավունքը, հանուն մեզ` քաղաքացիներիս, թող հիմա հրաժարվեն: Գուցե այդ դեպքում ի վերջո հնարավոր լինի Հայաստանում կիրառել աշխարհի քաղաքակիրթ երկրների ուղևորափոխադրման փորձը, իրականացնել մարդավայել քաղաքակիրթ ուղևորափոխադրում` առանց «գծատեր» հասկացության, առանց այդ գազել-մազելների… Ուղղակի ժամանակն է արդեն հասկանալ իրողությունը և առարկայական, հրապարակայնորեն, այդ ոլորտի իրական մասնագետների, տնտեսագետների, հասարակայնության ներկայացուցիչների հետ համատեղ նստել և քննարկել: Քննարկել հիմա, առանց ձգձգելու… Ժամանակն է վերջապես հիմնավոր վերափոխել այդ «գիծ» կոչված հասկացությունը, առանց հեծանիվ հայտնագործելու, ընդամենը ուսումնասիրել այլ երկրների առաջավոր փորձը, համապատասխան մոնիտորինգ իրականացնել, փուլ առ փուլ, հանգիստ, հետևողական անցնել նոր, առաջավոր համակարգի ձևավորմանը: Արդյունքում, անշուշտ, կվերանա նաև ստվերայնությունն այդ բնագավառում կամ գոնե կնվազի…

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը

Ֆեյսբուք

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more