▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ անակնկալ է արել Լոսի Սոսը Լոս Անջելեսի աղջիկներին․․․

ԱՄՆ-ում բնակվող դերասան Սոս Կարապետյանը հաճելի անակնկալ է պատրաստել կանանց համար։ Դերասանը, ով ակտիվ դերասանական գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում, իր ինստագրամյան հարթակում տեսանյութ է հրապարակել Լոս Անջելեսի փողոցներից։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է նա կանանց միամսյակի առիթով ծաղիկներ նվիրում փողոցում հանդիպած կանանց և աղջիկներին։ Անակնկալը շատերի համար անսպասելի էր․ նրանք ժպիտով ու մեծ ջերմությամբ էին ընդունում դերասանի գեղեցիկ ժեստը։

Սոս Կարապետյանի այս քայլը սոցիալական հարթակներում արժանացել է դրական արձագանքների․ օգտատերերը նշում են, որ նման փոքր, բայց բարի նախաձեռնությունները կարող են օրը դարձնել ավելի լուսավոր։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more