▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ ա նշանակում` դու ո՞վ ես, Մխիթար Հայրապետյանն ա, հարցեր կա՞ն. ԱԺ նախագահ

«Ճիշտն ասած, ես չեմ հասկանում էս կռիվն ինչի մասին էր: Այ ձեր ցավը տանեմ, հիմա բացեք օրենքի նախագծերը, որոնք նախաձեռնվել են ընդդիմության կողմից և դրական եզրակացություն են ստացել, շուտով մենք քննարկելու ենք: Էդ ինչի՞ եք ամեն անգամ էդ բանը շահարկում, իհարկե, այդպես չէ»,-ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը` անդրադառնալով Իմ քայլը և ԼՀԿ խմբակցության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բանավեճերին: 

«Տիկին Զոհրաբյան, առաջարկում եմ այսուհետ այդպիսի բաներ չասել՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, Արարատ Միրզոյանի շնորհիվ հայտնվել եք այստեղ: Այստեղ մարդիկ են նստած, որոնք լուրջ հետագիծ ունեն և պրոֆեսիոնալ, և քաղաքական առումով:

 

 

Ձեր առջև կանգնած է մի մարդ, որը, օրինակ, առաջին անգամ ծեծ 2004-ին ա կերել՝ համապատասխան մարմինների կողմից՝ Բաղրամյան պողոտայում՝ մի առիթով հավաքված սենց...Եվ այլն, և այլն...

Կոռեկտությունը պահել է պետք, այո, անհեթեթություն չի կարելի ասել ֆրակցիայի նախագծին, բայց նաև չի կարելի անընդհատ շահարկել հակառակ կողմից և վիրավորական արտահայտություններ հնչեցնել: Ի՞նչ ա նշանակում՝ դու ո՞վ ես, պարոն Մարուքյան: Ի՞նչ է նշանակում ֆրակցիայի ղեկավարը հանձնաժողովի նախագահին ասում ա՝ դու ո՞վ ես, է: Մխիթար Հայրապետյանն ա, հարցեր կա՞ն»,- ասաց Արարատ Միրզոյանը: 

Կարդացեք նաև՝

Մեր երիտասարդ տարիքին չխաբնվեք. տո դու ո՞վ ես. թեժ բանավեճ՝ Մխիթար Հայրապետյանի և Մարուքյանի միջև

Կարդացեք նաև՝

Համազասպ, մի քիչ զուսպ եղեք...Թեժ կրքեր ԱԺ-ում

Կարդացեք նաև՝ Թե բա սաբոտաժ... Ձև կա, չափ կա. Էդմոն Մարուքյանը բարկացավ

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more