▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է. Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան ի էջում գրել է․

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի հայրենակիցներ,

Տեղեկացնում եմ, որ իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։

Բոլորին խնդրում եմ այս թեմայի շուրջ լինե’լ զուսպ, լինե’լ կոռեկտ։

Շնորհակալություն»։

***

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը գրանցել են իրենց ամուսնությունը և այժմ պաշտոնապես ամուսիններ են, գրում է ՄեդիաՀաբը։

Ավելի վաղ Աննա Հակոբյանը իր սոցցանցում գրել էր. «Տեղեկացնում եմ, որ իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։ Բոլորին խնդրում եմ այս թեմայի շուրջ լինել զուսպ, լինել կոռեկտ։»։ Այս գրառումը սխալ մեկնաբանությունների առիթ է տվել, որովհետև հայ հասարակությունում «քաղաքացիական ամուսնությունը» չի նշանակում ԶԱԳՍ–ում գրանցում, այլ պարզապես համատեղ կյանք։

Մինչ այս, Փաշինյանի` ավանդական արժեքներին հավատարիմ մնալու հայտարարությունների ֆոնին, բազմաթիվ քննադատություններ են հնչել, որ նրանք երբեք չեն գրանցել իրենց ամուսնությունը ԶԱԳՍ–ում և չեն ամուսնացել  եկեղեցում։ 

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more