▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ 30 տարվա ընկերը խարդախ դուրս եկավ. Պավել Մանուկյանը հրաժարվեց պաշտպանից

«Սասնա ծռեր» խմի անդամ Պավել Մանուկյանն այսօր՝ հոկտեմբերի 3-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց իր պաշտպան Ազատ Շահբազյանից հրաժարվելու մասին:

 

 

 

 

Այն հարցին, թե ինչ պատճառով է հրաժարվում փաստաբանի ծառայություններից, Պավել Մանուկյանը պատասխանեց.  «Իմ ընկերն ա եղել նախկինում, բայց 30 տարվա ընկերները խարդախ դուրս եկան, լինում ա չէ՞»,-ասաց Պավել Մանուկյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելենք, որ   Պավել Մանուկյանն ու Արմեն Բիլյանն այսօր դատարանում հայտարարեցին, որ հացադուլ են սկսում:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Մյուս 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝  պատգամավորների անձնական երաշխավորությամբ։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more