▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում մասնակցեց Հայաստանի բանկերի միության նախաձեռնած «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով մարզային համաժողովին։

Համաժողովի նպատակն էր ներկայացնել ՀՀ առևտրային բանկերի կողմից իրականացվող բիզնեսի ֆինանսավորման գործիքները՝ ներառյալ պետական աջակցության և միջազգային ծրագրերի շրջանակում ձևավորված հնարավորությունները, ինչպես նաև քննարկել ֆինանսական հասանելիության ընդլայնման ուղիները։

IDBank-ն իր նորարար գործիքներով մշտապես փորձում է ավելի հեշտ դարձնել իր գործընկեր բիզնեսների ինչպես առաջին քայլերը, այնպես էլ հետագա զարգացումն ու գործունեությունը։

Բանկի նոր և բացառիկ ֆինանսական գործիքի՝ IDDistributor-ի մասին էլ պանելային քննարկման ընթացքում խոսեց IDBank-ի Առևտրային գործընկերների հետ հարաբերությունների վարչության ղեկավար Գրիգորի Յոլյանը՝ նշելով, որ այն միտված է հենց ՓՄՁ ոլորտի զարգացմանն անկախ գտնվելու վայրից։ Այս գործիքի միջոցով ապահովվում է ֆինանսների հասանելիություն նույնիսկ հեռավոր մարզերում գտնվող տնտեսավարողներին և նրանց ու մատակարար կազմակերպությունների միջև ձևավորում առավել կայուն, անընդհատ հարաբերություններ։

Գործիքի միջոցով մատակարարման պահին կազմակերպության առաքիչը IDDistributor հավելվածում մուտքագրում է վճարման համար անհրաժեշտ տվյալները, ձևավորում QR-կոդ, իսկ առևտրային կետը IDBusiness Mobile  հավելվածով  սքանավորում  է  այն  և  կատարում  վճարումը ինչպես իր կազմակերպության՝ IDBank-ի հաշիվներին առկա դրամական միջոցներից, այնպես էլ նորարարական Rocket Distributor վարկային սահմանաչափով:

«Սահմանաչափի միջոցով, օրինակ, խանութն ունենում է լրացուցիչ «գրպան», որտեղից կարողանում է վճարել մատակարարին, եթե այդ պահին ունեցած միջոցները չեն բավարարում։ Այդպիսով, խանութում անհրաժեշտ տեսականին չի պակասում, հաճախորդները որևէ ապրանքի բացակայության խնդիր չեն տեսնում և առևտրի շարունակականությունը չի խաթարվում», - ասաց Գրիգորի Յոլյանը։

Բացի այդ, գործիքը լուծում է նաև կանխիկ գումարների հավաքագրման խնդիրը, ինչը կա թե՛ Երևանում, թե՛ ավելի շատ մարզերում։ IDDistributor-ով IDBank-ը ևս մեկ քայլով նպաստում է անկանխիկ Էկոհամակարգի և թվային վճարային համակարգերի զարգացմանը։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

info@asekose.am/095519696
Հասարակություն more