▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի վիճակի չե՞ք բառ կապել իրար․․․Գարիկ Սարգսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին

Ի վիճակի չե՞ք բառ կապել իրար․․․Գարիկ Սարգսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին

Այսօր Վեդի խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ են։

Ընտրությանը մասնակցում է երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Իմ հզոր համայնք» կուսակցությունը։

Հիշեցնենք, որ Վեդիում ընտրություններ էին անցկացվել դեկտեմբերի 5-ին։ Ընտրապայքարն ընթանում էր «Իմ հզոր համայնք», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների միջև։

Ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը` 2383 ձայն:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վեդիում ստացել էր 2270 ձայն։

Ոչ մի ուժի չէր հաջողվել միայնակ մեծամասնություն ձևավորել, կոալիցիաների վերաբերյալ համաձայնություններ ևս չէին կայացել, ինչից հետո 2 -րդ և 3 -րդ տեղը զբաղեցրած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել, և, կառավարության որոշմամբ, նշանակվել էր նոր ընտրություն։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more