▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի. Հենրիխ Մխիթարյանի գրառումը

 

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայոց ցեղասպանության թեմայով գրառում է կատարել սոցիալական ցանցերում:

 

«Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակին

Շնորհակալություն Արգենտինա, Ավստրիա, Բելգիա, Բրազիլիա, Բուլղարիա, Կանադա, Չիլի, Կիպրոս, Չեխիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Իտալիա, Լիբիա, Լիտվա, Լիբանան, Լյուքսեմբուրգ, Հոլանդիա, Պարագվայ, Լեհաստան, Ռուսաստան, Սլովակիա, Շվեդիա, Շվեյցարիա, Սիրիա, Ուրուգվայ, Վատիկան, Վենեսուելա, Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար»,- գրել է ֆուտբոլիստը:

Նա նաեւ օգտագործել է «Մենք երբեք չենք մոռանում» ու «Ոչ ժխտողականությանը» հեշթեգերը: Գրառմանը կից ֆուտբոլիստը տեսանյութ է հրապարակել:

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more