▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՔԾ-ն Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մտադրություն չունի

Մանվել Գրիգորյանի կալանքը խափանման այլ միջոցով փոխարինելու բացառիկ լիազորությունը պատկանում է դատախազին. այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

«Որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու բացառիկ լիազորությունը պատկանում է դատախազին», - նշեց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը՝ ՀՔԾ-ն խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ հանդես գա, Սասուն Խաչատրյանն ասաց, որ նման մտադրություն այս պահին դեռևս չկա, քանի որ չեն վերացել կալանքի տակ պահելու հիմքերը։

 

 

 

Հարցին, թե Մարտի 1-ի գործով Մանվել Գրիգորյանը կհարցաքննվի՝ Խաչատրյանը պատասխանեց․ «Չեմ պատասխանելու այդ հարցերին, թե ով կարող է հարցաքննվել և ով՝ ոչ. հարցաքննվելու են բոլորը, ովքեր կարող են կապ ունենալ այդ գործի հետ»։ 

Կարդացեք նաև՝ Չեմ պատրաստվում Յուրի Խաչատուրովից ներողություն խնդրել. Սասուն Խաչատրյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more