▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հովիկ Աբրահամյանի ազգականների կողմից Դիլիջանում ապօրինի ձեռք բերած հողերը չեն վերադարձվել»

Հովիկ Աբրահամյանի ազգականների և մերձավոր անձանց կողմից Դիլիջանում ապօրինի ձեռք բերած հողերն անցած 3 տարում չեն վերադարձվել Դիլիջան համայնքին


Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցնելուժամանակ՝ 2007 թ.- ին իր վարորդի միջոցով ձեռք է բերել Դիլիջան համայնքին պատկանած 5.7 և 1.5 հեկտար տարածք զբաղեցնող հողակտորները: ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Աբրահամյանն իր թիկնազորի ղեկավարի միջոցով դարձել է 4 առանձին՝ ընդհանուր 2913 քմ հողակտորի փաստացի սեփականատեր: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նախկինում հաղորդել է, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի նախաքնության ընթացքում բացահայտվել են առանց աճուրդներ կազմակերպելու` կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով, նույն համայնքի սեփականությունը հանդիսացող 15 հողատարածքներ սեփականության իրավունքով Հովիկ Աբրահամյանի ազգականներին եւ նրա մերձավոր անձանց վաճառելու դեպքեր: Մասնավորապես, վերը նշված եղանակով որպես սեփականություն ձեռք են բերվել` Դիլիջան քաղաքի Բաբաջանյան 26 հասցեի 15 հազար քմ մակերեսով և Բաբաջանյան 24 հասցեի 57 հազար քմ մակերեսով բնակավայրերի խառը կառուցապատման նշանակության հողատարածքներ, ինչպես նաև նույն քաղաքի Սարալանջ փողոցի թիվ 42, 44, 46 և 48 հասցեներում գտնվող, համապատասխանաբար՝ 731, 761, 701 և 720 քմ մակերեսով բնակելի տուն կառուցելու համար նախատեսված հողատարածքներ: Ըստ նախկինում ՀՔԾ հայտարարության, քանի որ վերը նշված որոշ դեպքերում անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները, իսկ որոշ դեպքերում կիրառելի է եղել համաներման մասին օրենքը, ուստի ՀՔԾ քննիչի կողմից որոշում է կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել: 2019թվականին այդ որոշումների օրինակներն ուղարկվել են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն` վարչական ակտերն առոչինչ ճանաչելու և նշված գույքային միավորները Դիլիջան համայնքին վերադարձնելու գործընթաց նախաձեռնելու համար։ Այդ հողակտորները այդպես էլ Դիլիջան համայնքին չեն վերադարձվել։

Ոսկան Սարգսյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more