▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հուսով եմ՝ հաղթանակը երկար սպասեցնել չի տա»․ Գառնիկ Դանիելյան

«Մարդիկ մեքենաները կանգնեցնում են, միանում երթին, գրեթե մարդ չկա, որ անտարբեր անցնի, բոլորը ողջունում են, մոտենում»,- Տավուշից մեկնարկած երթի ժամանակ, լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Ազգն ինքնաբուխ ոտքի է կանգնում։ Հուսով եմ՝ հաղթանակը երկար սպասեցնել չի տա, միասնական ջանքերը մեկտեղելով՝ կհասնենք ցանկալի նպատակին»,- նշել է նա։

***

***

***

***

***

***

«Սա ստի ու ճշմարտության պայքարն է։ Դուք մտածեք՝ սուտը կհաղթի՞, ո՛չ, ճշմարտությունը կհաղթի, որպեսզի ժողովուրդն ազատագրվի այս նվաստացման գործընթացից»,- Դիլիջանից քայլերթի ժամանակ, լրագրողների հետ զրույցում, ասել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ «Ոգին հաղթել է «դուխին», ու մենք ճամփա ենք ընկել, որպեսզի այս ամբողջ ճանապարհը դառնա եռագույնի հաղթանակը սև ու սպիտակի վրա ու կարողանանք կնքել հոգևոր Հայաստանի հաղթանակը՝ «թազա» Հայաստանի վրա»,- նշել է նա։

***

«Գնում ենք մեր պատասխանները ստանալու, մեր հայրենիքը կտոր-կտոր միակողմանի զիջելու այս ամբողջ գործընթացի պատասխանները ստանանք»,- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթի ժամանակ, լրագրողների հետ զրույցում, ասաց Բագրատ Սրբազանը։ Նրա խոսոով՝ ընթացող գործընթացը պետք է դադարեցվի․ «Չի կարող այսպես պարտադրանքով, ծեծով, ստով, ջարդով հարցեր լուծվեն մեր երկրում»։

***

Անցորդները ողջունում են Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի մասնակիցներին, շատերը միանում են երթին։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more