▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հորդորում եմ երբեք այնպես չանել, որ իմ մեջ նախկին մասնագիտության տերը խոսի

Հայտարարել է Սյունիքի նորանշանակ մարզպետը

asparez.am-ը գրում է. Այսօր Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվեց նախկին առաջին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:

Հունան Պողոսյանը, պարգեւատրվել է նաեւ ՀՀ ոստիկանության, ՀՀ ՊՆ, ԱԱԾ, ՌԴ ՆԳՆ բազմաթիվ գերատեսչական մեդալներով։ ՀՀ ոստիկանության պետի կողմից պարգեւատրվել է մարտական զենքով։

Վերջինիս այսօր Սյունիքի մարզպետարանում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ զագացման նախարար Սուրեն Պապիկյանը:

 

 

«Մենք նոր փուլ ենք թեւակոխում հեղափոխության, որտեղ թայֆայական մոտեցումները պետք է բացակայեն: Ես խնդրում եմ եւս մեկ անգամ սերտել ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները: Եթե Հայաստանի Հանրապետության նոր իշխանությունը նշում է, որ Հայաստանի ամեն անկյունում պետք է թեւածի հանդարտություն, ջերմություն ու հանդուրժողականություն, դա չի նշանակում, որ սա կանաչ լույս է վառում տարաբնույթ խմբերի զբաղվելու կլանային կամ այնպիսի բաներով, որը սեւ բիծ է քաշում մեր գործունեության վրա: Եւս մեկ անգամ հորդորում եմ մեր գործընկերներին շատ ուշադիր գտնվել օրինականության պահպանմանը: Պարոն Պողոսյանին, կարծում եմ, ներկայացնելու կարիք չկա, նա երկար ճանապարհ է անցել: Սպայի կոչման, ոստիկանի կոչման եւ առհասարակ նոր Հայաստանում ոստիկանի դերի պատկերացումները մեզանում պետք է փոխվեն: Իրավապահը, սպան մեզանում պետք է լինի օրինականության սիմոլ: Կոչ եմ անում համագործակցել նորանշանակ մարզպետի հետ եւ օժանդակել Սյունիքի զարգացմանը»,- նշեց նախարարը:

 

 

Մամուլը քիչ առաջ հրապարակեց, որ մի խումբ մարդիկ, ի նշան բողոքի, փակել են Սյունիք տանող միջպետական ճանապարհը։ «Սյունիքի մարզպետը պետք է լինի սյունեցի»,-հայտարարել է բողոքի ակցիայի մասնակիցների մեկը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը՝ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին

Բողոքի ակցիա ընդդեմ Հունան Պողոսյանի. բնակիչները ճանապարհ են փակել

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more