▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոգեբանորեն պատրաստ եղեք՝ մարտի 1-ի գործը մինչև վերջին անկյունները բացահայտվելու է. Նիկոլ Փաշինյան

 

 

«Որևէ մեկը չկասկածի, որ Մարտի 1-ի գործը մինչև վերջ, մինչև վերջին անկյունները բացահայտվելու է: Կոչ եմ անում հոգեբանորեն պատրաստ լինել բացահայտումների ողջ ծավալին, որովհետև հեշտ չի լինելու իմանալ այն ամենը, ինչ համոզված եմ, առաջիկայում կիմանաք ու ոչ միայն այս գործով: Այսօր հարց են տալիս, ասում են՝ ինչո՞ւ նոր բացահայտումներ չկան: Պատասխանեմ. էսօր ՀՀ-ում բոլոր քննչական մարմինների ծանրաբեռնվածությունը կրկնակի ավելացել է, քննիչներ կան, որ վարույթում 30 գործ են քննում»,- ԱԺ իր ելույթում ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև  անդրադարձավ դատարանների գործունեությանը. «Դատարաններն առնվազն հաճախ կիրառում են գրավ ու մարդկանց ազատ են արձակում: Մեկնաբանություններ կան, որ մի կողմից բռնում եք, հետո պայմանավորվում ու բաց թողնում: Սա ծանր մեղադրանք է ու կարևոր հարց: Ազնվորեն ասում եմ՝ ես որևէ կերպ չեմ միջամտում դատական իշխանության գործերին»:

 

 

Հիշեցնենք, մարտի 1-ի քրեական գործով առայժմ մեղադրանք է առաջադրվել երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյայի՝ Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Նրանց բոլորին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ-ում սահմանադրական կարգը տապալելու փորձի համար:

 

Կարդացեք նաև՝ 

Այս ընթացքում անտանելի հիասթափություններ և սթրեսներ եմ ապրել, չեմ կարող այդ մասին չասել. Նիկոլ Փաշինյան

Հանրապետականը դեմ է քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը

Ղարաբաղի հարցի թաքուն լուծում չի կարող լինել. Նիկոլ Փաշինյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more