▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիվանդանոցում մահացել է «Շշի Մելոյի» 21-ամյա ազգականը. «Պարտեզ» ռեստորանի մոտ զինված բախման 2-րդ զոհը

Փետրվարի 10-ին, Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է Աբովյան քաղաքի բնակիչ, 21-ամյա Ջիվան Հարությունյանը:

 

 

 

 

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Նա հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 29-ին՝ Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի տարածքից, որտեղ տեղի ունեցած զինված բախման հետեւանքով ստացել էր հրազենային վնասվածք:

Ջ. Հարությունյանը նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ հայտնի Մելիք Մանուկյանին ազգականն էր:

Ավելի վաղ  տեղեկացրել ենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել հրազենային վնասվածքներով մի քանի երիտասարդի՝ «Աբովյան» Բ/Կ տեղափոխվելու մասին, որոնցից մեկը եղել է մահացած։

Նախնական տվյալներով՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, օգտագործվել հրազեն։

 

 

 

 

 

 

 

 

 

Հնչած կրակոցների հետեւանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել Աբովյանի քաղաքի բնակիչ Արտաշես Գեւորգյանը՝ ծնված 1989թ., եւս 7 անձ՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։

Գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 7 անձի, որոնցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանվորումը, եւս մեկ անձ ունի կասկածյալի կարգավիճակ։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more