▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա Քաջ Նազար ստեղծողները բազեականներն են...

Գաղջը գյոլա ա կապել


Էսօր բազեականներից մեկը ինձ վիրավորեց:
Այդ կարմիր բազեականը ստատուս էր գրել՝ մատ թափ տալու պես ասելով, թե մենակ պարապ, գործ չանող մարդիկ են ,,քրֆում ու խանգարում,, գործող իշխանությանը:
Ես էլ ասեցի՝ եթե կառավարությունը աշխատատեղեր չի ստեղծում, եթե իշխանությանը չի անհանգստացնում արտագաղթի ծավալները եւ միայն մեռելոցների թիվն է ավելացնում, ապա մարդկանց մնում է ,,քրֆել ու խանգարել,, իշխանություններին:
Բազեականն անմիջապես երեսիս շպրտեց, թե՝ սովետում ծնվածները մեկնաբանություն գրելու իրավունք չունեն:
Բա?....
Հավանաբար, ,,Բազե,, ճամբարում այսպիսի քաղաքական դասընթացներ են անցնում: Հանձնարարում են բազեականներին ՖԲ-ում հանդես գալ ,,քրֆողների ու խանգարողների,, դեմ եւ փակել ընդդիմախոսների բերանը:
Սովետի կաշառակեր նոմենկլատուրայի մեծ մասը լցված է ՀՀԿ-ում, սրանց զավակներն էլ դարձել են բազեական եւ սա հիմա ինձ արգելում է մեկնաբանություն գրել....


Մի բան էլ հասկացա՝ հիմա Քաջ Նազար ստեղծողները բազեականներն են...

 

Լրագրող Կիմա Եղիազարյանի գրառումը

Ֆեյսբուք

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more