|
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզել է, որ Հայաստանի երկրորդ խոշոր հարկատու համարվող «Մոբայլ Սենթր Արտ» ընկերությունը 10 միլիոն դրամ է փոխանցել Իմ քայլը հիմնադրամին, որը ղեկավարում է վարչապետի տիկին (նախկին) Աննա Հակոբյանը։ Եվ ահա՝ որպես թերևս «շնորհակալական ժեստ», 10 միլիոն դրամի նվիրատվություն է արել վարչապետի ընտանիքի հետ կապվող հիմնադրամին, որը համարժեք է շուրջ 26 հազար ԱՄՆ դոլարի։ Շռայլությունն ինքնին գուցե զարմանալի չէ բիզնեսի այս ծավալների ֆոնին, սակայն հարցականներ է առաջացնում այն համատեքստը, որտեղ նախկին իշխանության ներկայացուցիչը այսօր ոչ միայն տնտեսական առաջատար դիրքերում է, այլև ֆինանսական աջակցություն է ցուցաբերում գործող իշխանության հետ ասոցացվող կառույցին։ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Արթուր Պետրոսյանի հետ՝ պարզելու, թե ինչու է հենց միայն «Իմ քայլը» հիմնադրամին այդքան շռայլ նվիրատվություն արել։ Կարո՞ղ է հիշել նաև այլ հիմնադրամների, որոնց ևս նման շռայլ նվիրատվություն արել է։ «Դե անում ենք, որ դիմում են։ Բարեգործական քայլ էր, արել ենք, ինչ խնդիր կա»,- տարակուսեց Արթուր Պետրոսյանը»։ |
ՀՀԿ ավագանու նախկին անդամը 10 մլն դրամ է տվել «Իմ քայլը» հիմնադրամին
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


