▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող գերեվարվել են. իրադրությունը շարունակում է ծայրահեղ լարված մնալ. ՊՆ

Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր այսօր հարձակում էին նախաձեռնել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

http://asekose.am/filemanager/uploads/zinvor.png

Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Տվյալները ճշտվում են։ ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են։ Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության վերաբերյալ հաղորդագրություններով։ 

 

Կարդացեք նաև՝ Հայկական կողմն ունի 15 զոհ. Աղաջանյան

Նոր տեսանյութ` գերեվարված հայ զինվորներից

Ադրբեջանական զինուժի լայնածավալ հարձակման տեսագրությունը՝ տեխնիկայի կիրառմամբ

 

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more