▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ Պաշտպանության նախարարությունը խոհեմության կոչ է անում

ՀՀ  Պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտելով դեկտեմբերի 4-ին Երեւանի թիվ 1 զինվորական կոմիսարիատում զորակոչիկի կողմից դրսեւորած վարքը, խոհեմության կոչ է արել զինակոչիկներին եւ քաղաքացիներին՝ հորդորելով հատկապես զորակոչի համապետական գործընթացքում ձեռնպահ մնալ նմանատիպ ոչ իրավաչափ վարքագծի դրսեւորումներից:

Խոհեմության կոչը տեղադրված է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում:

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 4-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում թիվ 1 զինվորական կոմիսարիատի աշխատակիցներից մեկը հաղորդում էր տվել, որ նշված օրը զինաակոչիկներից մեկը զինկոմիսարիատում հարվածել է իրեն։ Այնուհետ դիմել փախուստի:

info@asekose.am/095519696
Հասարակություն more