|
ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. «Երեկ գրառում էի արել ու նշել, որ Ադրբեջանում խոսում են այն մասին, թե իբր ամեն հարցի հետ կապված պետք է տարբեր քարտեզ կիրառել։ Այդ թեզը գրեթե նույնությամբ կրկնել է Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում։ «Այդպիսի մի թվի քարտեզ, որը կնկարագրի մեր ամբողջ սահմանագիծը, չկա»,- հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ՀՀ կառավարության ղեկավարի թեզերը գեներացվում են Բաքվում։ Կարևոր է թողնել մաքսիմալ անորոշություններ, այսպես կոչված, սահմանագծման ու սահմանազատման գործընթացում, որոնց միջոցով հնարավոր կլինի գնալ հետագա ագրեսիաների։ Տրամաբանական հարց է առաջանում, եթե որևէ քարտեզ չկա, էլ ինչի՞ հիման վրա եք վտանգում ՀՀ-ն Իրանին ու Վրաստանին կապող միջպետական ճանապարհները»: |
«ՀՀ կառավարության ղեկավարի թեզերը գեներացվում են Բաքվում»
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Բլոգ more
more
more
more
more
more
more


