|
Հայաստանից անգամ մեկ մարդ չի գնալու այլ երկրի համար կռվելու, այսօր Երևանում իր առանձնատան բակում Լոռու մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը` պատասխանելով մի կնոջ հարցի, թե արդոք ճի՞շտ է տեղեկատվությունը, որ «Ուժեղ Հայաստանի» հաղթանակի դեպքում 300 000 հայ զինվոր ուղարկելու է ՌԴ` այսպես կոչված հատուկ ռազմական գործողությանը մասնակցելու համար։ *** |
|
«Ես հասկանում եմ իշխանության ցանկությունները: Պլան ունեն դրած` սկզբից սահմանամերձ գյուղերն են հայաթափում ադրբեջանցիներին լցնելու համար: Բայց մենք Տաշիրում ապրել ենք ադրբեջանցիների հետ: Դուք գիտե՞ք իրենք ինչ արագությամբ են բազմանում: Նրանց նպատակը շատ ագրեսիվ է լինելու: Իրենց պետք է շատ արագ Թուրքիան միացնել Ադրբեջանին: Գիտեն, որ բազմանալով, ադրբեջանցիներին մեր երկիր լցնելով` շատ ավելի հեշտ են դա կարողանալու անել: Հետո էլ մի հատ ռեֆերենդում կանեն, որ մենք 3 բարեկամ ժողովուրդներ ենք, եկեք միանանք մի երկրի մեջ: Վտանգն ավելի մեծ է, քան դուք պատկերացնում եք: Ես իմ շատ լավ կյանքը փոխում եմ սրա հետ: Ինձ հավատացեք: Իմ կյանքում սա վերջին բանն էր, որ կուզեի իմ ու իմ ընտանիքի համար: Բայց երբ պատերազմ են հայտարարում մեր եկեղեցու դեմ, էլ ինչի՞ մասին է խոսքը»,- լոռեցիներ իհետ հանդիպման ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը: *** |
|
Լոռեցիների հետ հանդիպման ժամանակ «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներին, թե ընդդիմության ընտրվելու դեպքում սեպտեմբերին պատերազմ կլինի: Նա ասաց, որ նման բան չի կարող լինել, քանի որ սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը չի լինելու։ *** Մենք պետք է մեր երկիրը դարձնենք ամբողջ հայության տունը, օգտագործենք յուրաքանչյուր մարդու ներուժը, զարգացնենք երկիրը և ուժեղ պետություն կառուցենք։ Այս մասին լոռեցիների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը։ «Մենք Կարող ենք ամեն օր գեղեցիկ խոսքեր ասել, բայց իրականում մարդկանց պետք է զարգացող երկիր և արժանապատիվ կյանք։ Հայաստանում այսօր ամեն 2-րդ մարդ հացի խնդիր ունի, նրա երեխան սոված է քնում։ Դրա համար մեր առաջնային նպատակը աղքատության վերացումն է։ Մենք հատուկ ծրագրեր ենք մշակելու աշխատատեղեր ստեղծելու և մարդկանց կյանքը արագ բարելավելու համար։ Բայց ինչ վերաբերվում է ծայրահեղ աղքատությանը, ապա չպետք է նայենք աշխատանք կա չկա, պետք է ամենաուշը 6 ամսում մեր երկրում չլինի ծայրահեղ աղքատ մարդ»,-ասել է Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը նաև հավելել է՝ ծայրահեղ աղքատությունը վերացնելը իրենց համար պատվի հարց է։ |
«ՀՀ-ից ոչ մեկը չի գնալու այլ երկրի համար կռվելու». Սամվել Կարապետյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


